Մրցաշրջան 2015-ի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդ, «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին մեկ անգամ չէ, որ պաշտոնական արարողությունների ժամանակ անսովոր հագուստներով զարմացրել է հանդիսականներին:
Լրատվամիջոցները կարծում են, որ նա այս անգամ էլ բացառություն չի անի: Ըստ տեղեկությունների, այսօրվա արարողությանը Մեսսին կարող է հագած լինել մանր թագերով կոստյում: Սակայն շատերի կարծիքով այդ դիզայնը շատ նման կլինի Մադրիդի «Ռեալի» խորհրդանիշին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ eurosport-ի