Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ առողջապահության նախարարություն. Երկրում համաճարակ չկա

Հունվար 11,2016 11:09

ՀՀ առողջապահության նախարարության արագ արձագանքման խմբի վերլուծության արդյունքներով այս պահի դրությամբ ծանր դեպքերի թիվը գրեթե նույնն է։ Նրանց բոլորի առողջական վիճակը և բուժման ընթացքը մասնագետների և անձամբ նախարարի խիստ ուշադրության ներքո է։

Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված արագ արձագանքման խմբի անդամները Երևանի և մարզային հիվանդանոցներում ծանոթանում են հիվանդների բուժման ընթացքին: ՀՀ ԱՆ պետական առողջապահական տեսչության մասնագետները ևս լայնածավալ ուսումնասիրություններ են կատարում։

Կանխարգելիչ գործողությունները շարունակվում են: Հիվանդանոցներն ու պոլիկլինիկաներն ապահովված են անհրաժեշտ դեղերով ո այլ նյութերով:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն կազմակերպություններին, լրատվամիջոցներին և քաղաքացիներին, ովքեր զգոնություն դրսևորելով աջակցում են նախարարությանը` բնակչությանն անհարկի խուճապից զերծ պահելու գործում։ Կոչ ենք անում մեր բնակչությանը հիմնվել միայն պաշտոնական աղբյուրից ստացվող մասնագիտական հավաստի տվյալների վրա, որը նպատակ ունի բարձրացնելու բնակչության և առողջապահական համակարգի զգոնությունը։

Հիշեցնենք, որ ուշացման, ինչպես նաև ինքնաբուժման դեպքերում կարող են առաջանալ առողջությանը սպառնացող խնդիրներ։

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031