Այսօր՝ հունվարի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 76-ամյա Միհրան Ասլանյանը Մյասնիկյան պողոտայի թիվ 5 հասցեում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, իր վարած Jeep մակնիշի 05 ՏՍ 841 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել հետիոտնին, սակայն վերջինս մինչ շտապ օգնության ժամանումը մահացել է:
Նյութի մանրամասները կարդացեք Shamshyan.com -ի կայքում