Շախմատի ակադեմիայում ընթացող ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 6-րդ միջազգային հուշամրցաշարի երրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի երեք առաջին տեղերն զբաղեցնում են 2,0-ական միավոր վաստակած ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանը (նկարում) եւ միջազգային վարպետներ Տիգրան Ս. Պետրոսյանը (երկուսն էլ՝ Հայաստան) ու Դավիթ Պառավյանը (Ռուսաստան): Հիշեցնենք, որ մրցաշարում սահմանված է գրոսմայստերական բալ. 6,0 միավոր՝ ինը հնարավորից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ