Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը «Ազատության»-ը հայտնեց, որ երեկ ուշ երեկոյան Միքայելյան հիվանդանոցում խոզի գրիպից (H1N1) մի տղամարդ է մահացել: Նախարարի խոսնակի փոխանցմամբ, վերջին 10 օրերի ընթացքում սա խոզի գրիպից մահացության երրորդ դեպքն է:
Հայթայանի խոսքով, մահացած տղամարդը Ջավախքից է, որոշ ժամանակ Ռուսաստանում է բնակվել, այնտեղ է հիվանդացել: Հայաստան գալով՝ դիմել է Գյումրու բժշկական կենտրոն, հետո հարազատները տեղափոխել են Երևան, Միքայելյան հիվանդանոց:
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում