Հունվարի 10-ին, ժամը 15.39-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Հյունդայի» մակնիշի 23 UO 171 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճանապարհի արգելապատնեշին և մոտ 2 մետր սահել հարակից դաշտը. տուժածներ չկան:
Հրեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված և մոտեցրել քարշակ ավտոմեքենային:
Կարդացեք նաև
ՀՀ ՏԿԱԻՆ