Հունվարի 9-ին Դիլիջան քաղաքում. Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարության ժամանակ մեծ բարձրության վրա գտնվող տանիքից ընկել եւ ջրավազանի եզրին բախվելով զոհվել է Դիլիջան քաղաքի 32-ամյա բնակիչ Սուրեն Անդրեասյանը: Նա աշխատում էր «Ֆիլիշին» շինարարական կազմակերպությունում: Ս. Անդրեասյանը 2 երեխաների հայր էր:
Իրավապահներից տեղեկացանք, որ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարը՝ wikimedia.org-ի