Aravot.am-ը ԿԳ նախարարության ենթակայությամբ գործող Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանից հետաքրքրվեց՝ ԿԳ նախարարությունից արդյոք ստացե՞լ է գրություն այն մասին, որ պաշտոնի բերումով ստացած թանկարժեք նվերները պետք է հանձնել «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան»:
Ըստ ԶԼՄ հրապարակումներից մեկի՝ նման գրություն ուղարկվել է ԿԳՆ ենթակայությամբ գործող բոլոր հաստատությունների ղեկավարներին:
Լեզվի տեսչության պետը հայտնեց, որ նման բան առաջին անգամ է լսում, եւ ինքն էլ նման գրություն չի ստացել:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել նաեւ ԿԳ նախարարությունից: Գերատեսչությունից խոստացել են պատասխանել հունվարի 11-ին:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ