Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն 1 մլրդ եվրո կհատկացնի իր արտաքին սահմանների համար

Հունվար 10,2016 15:35

ԵՄ Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել 1մլդ եվրո արժողությամբ անդրսահմանային համագործակցության ծրագրեր իրականացնելու վերաբերյալ, որոնք կնպաստեն ԵՄ տարածքի երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ սահմանների երկու կողմերում:

«Սահմանային համագործակցությունն առանցքային նշանակություն ունի նոր բաժանարար գծերի առաջացումը կանխելու առումով: Նոր ֆինանսավորումը հետագայում կնպաստի սահմանային տարածքների համալիր եւ ավելի կայուն  զարգացմանը եւ  ԵՄ արտաքին սահմանների ավելի ներդաշնակ տարածքային համագործակցությանը», – ասել է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:

«Ես շատ ուրախ եմ, որ Եվրոպական տարածաշրջանային զարգացման հիմնադրամը կարող է նպաստել ԵՄ-ի եւ նրա հարեւանների մերձեցմանը: Սահմանային համագործակցության ծրագրերի կոնկրետ օրինակներից է այն, թե ինչպես է ԵՄ-ն աշխատում օգնել քաղաքացիներին դիմակայելու համընդհանուր մարտահրավերներին, առաջացնելով նրանց մոտ համերաշխության զգացողություն, խթանելով տեղական տնտեսությունների  մրցունակությունը», –  իր հերթին ասել է ԵՄ Տարածաշրջանային քաղաքականության հանձնակատար Կորինա Կրետուն:

Սահմանային համագործակցության այս կերպը իր հարեւանների հետ՝ ԵՄ քաղաքականության կարեւոր բաղադրիչներից մեկն է համարվում: Սրանք գերակա ծրագրեր են,  որոնք կնպաստեն ԵՄ արտաքին սահմանների երկայնքով տարածքների կայուն զարգացմանը՝ դրանով իսկ մեղմելով կենսամակարդակի տարբերությունները, լուծելով ընդհանուր խնդիրերը:

Ծրագրի մասնակից յուրաքանչյուր երկիր կարող է ընտրել մինչեւ չորս գերակայություն, ինչպիսիք են փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը, մշակույթը, շրջակա միջավայրի եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարը, աղքատության վերացումը, կրթություն եւ գիտությունը, էներգետիկան, մատչելիությունը, սահմանային կառավարումը:

Նոր փաթեթը կֆինանսավորի 27 երկրների նախագծեր, այդ երկրների  թվում են՝ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան եւ Ռուսաստանի արեւելքը, Եգիպտոսը, Իսրայելը, Հորդանանը, Լիբանանը, Պաղեստինը, Թունիսը, ԵՄ անդամ պետությունները (Բուլղարիա, Կիպրոս, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Շվեդիա), ինչպես նաեւ Նորվեգիան եւ Թուրքիան: Ֆինանսավորումը կտրամադրվի Եվրոպական տարածաշրջանային զարգացման հիմնադրամի (ERDF) եւ Եվրոպական հարեւանության գործիքի (ENI) կողմից: Ֆինանսավորման համաձայնագրերը՝ գործընկեր երկրների եւ ԵՄ-ի միջեւ կկնքվեն մինչեւ 2016  ավարտը կամ մինչեւ 2017-ի սկիզբը:

Պատրաստեց Գոհար Հակոբյանը` ըստ Հայաստանում ԵՄ պատվիրակության հաղորդագրության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031