Հունվարի 10-ին, ժամտ 00.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սարավան-Զանտեր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 168-րդ կմ-ում «Սկանիյա» մակնիշի 11B58910 պետհամարանիշի (վարորդ՝ ԻԻՀ քաղաքացի 1977թ. ծնված Ռ. Մ.) ավտոցիստեռնը (դատարկ) դուրս է եկել երթևեկելի հատվածից և թեքվելով ավտոճանապարհը դարձրել միակողմանի. տուժածներ չկան:
Ավտոցիստեռնը ուղղվել է հատուկ տեխնիկայի միջոցով:
Կարդացեք նաև
ՏԿԱԻՆ