Իսպանական «Ռայո Վալյեկանոն» մտադիր է վարձակալական հիմունքներով վերցնել Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսին. տեղեկացնում է ТАСС-ը:
Հավաստիացվում է, թե «Ռայոն» արդեն առաջարկ արել է «Սպարտակին», սակայն կողմերն առայժմ չեմ կարողանում պայմանավորվել ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի պատճառով: Ակումբների միջեւ բանակցությունները շարունակվում են:
ԶԼՄ-ների տեղեկություններով, 25-ամյա ֆուտբոլիստը «Սպարտակում» տարեկան ստանում է 1,5 միլիոն եվրո եւ պայմանագիրը ստորագրված է մինչեւ 2018 թվականի հունիսի 30-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ