Հունվարի 10-ին, ժամը 03.09-ին ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհի 1-ին կմ-ում արգելափակումից դուրս են բերել Կ. Ե.-ին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 14 US 115 պետհամարանիշի ավտոմեքենան (1 ուղևոր):
***
Կարդացեք նաև
Հունվարի 10-ին, ժամը 20.50-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղի մոտակայքում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարներն ՈւԱԶ մակնիշի 11 UU 378 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Կ. Հ.-ին և 4 ուղևորներին դուրս են բերել և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Հունվարի 9-ին, ժամը 20.33-ին ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհի 1-ին կմ-ում արգելափակումից դուրս են բերել Հ. Ա.-ին պատկանող «Հունդաի» մակնիշի 35 PO 855 պետհամարանիշի ավտոմեքենան (4 ուղևոր):
***
Հունվարի 9-ին, ժամը 11.59-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Նիգավան ավտոճանապարհին, կամուրջի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Մ. Ս.-ին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 27 UU 062 պետհամարանիշի ավտոմեքենան (2 ուղևոր):
***
Հունվարի 9-ին, ժամը 08.49-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտի մեջ, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները դուրս են բերել Հ. Բ.-ի վարած Միցուբիշի Պաջերո մակնիշի 34 QN 263 պետհամարանիշի ավտոմեքենան (3 ուղևոր):
ՏԿԱԻՆ հաղորդագրություն