Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկած ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 6-րդ հուշամրցաշարի երկրորդ տուրում միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը (նկարում) սեւերով ոչ-ոքի արեց գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանի հետ եւ 1,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Մեկնարկային տուրում Տիգրանը հաղթել էր գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ