Bloomberg գործակալությունը հաշվարկել է այն վնասները, որոնք պատճառվել են ԱՄՆ ֆոնդային շուկայում չինական տնտեսության անկման եւ նավթի գների իջեցման պատճառով. դրանք կազմել են 194 մլրդ դոլար:
Մասնավորապես՝ մոլորակի ամենահարուստ մարդը, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, ըստ Bloomberg-ի՝ զրկվել է 4,5 մլրդ դոլարից:
Ամենաշատ կորուստները կրել է Amazon համացանցային խանութի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որի կարողությունը կրճատվել է գրեթե 6 միլիարդով: