«Արմավիայի» պարտքերի դիմաց վճարեցի «Միկա Ցեմենտ»-ով: Ամեն ինչ նոր էջից եմ սկսել: Վրացական «Georgian Airlines»-ը առաջարկել է փոխնախագահի պաշտոնը»,- ասել է գործարար, «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը «Newmag» ամսագրին տված հարցազրույցում, որտեղ բացահայտել է Հայաստանի առաջին ու միակ ազգային ավիաընկերության՝ «Արմավիայի» սնանկացման բանաձեւը:
Հիշեցնենք, որ 1996 թվականին ստեղծված «Արմավիա» ընկերությունը 2013-ին ճանաչվել է սնանկ և դադարեցրել իր գործունեությունը։