Լեհաստանի ողջ տարածքում ընթանում են բողոքի ցույցեր ի աջակցություն ԶԼՄ-ների ազատության: Euronews.com-ը հաղորդում է, որ Վարշավայում, Պոզնանում, Կրակովում եւ այլ քաղաքներում մարդիկ դուրս են եկել կենտրոնական հրապարակներ՝ բողոքելով ԶԼՄ-ների մասին նոր օրենքի դեմ, որով խստացվում է վերահսկողությունը պետական լրատվամիջոցների նկատմամբ:
Սակայն, չնայած ցույցերին` նոր օրենքն արդեն գործում է:
Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ նոր օրենքը սպառնալիք է Լեհաստանում խոսքի ազատությանը եւ կքննարկեն այդ հարցը հունվարի 13-ի նիստում:
https://www.youtube.com/watch?v=Yto2kp-z3dY
Կարդացեք նաև