Mtaes.am. Կանխարգելիչ պայթեցման աշխատանքները շարունակվում են
Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-ից 9-րդ կիլոմետրի հատվածում ժայռաբեկորների վնասազերծման աշխատանքները շարունակվում են:
Ժամը 16.00-ից մինչև ժամը 16.30-ն իրականացվել են երթևեկելի հատվածի մաքրման աշխատանքներ:
Սույն թվականի հունվարի 9-ից ժամը 16.30-ից մինչև հունվարի 11-ն ավտոճանապարհը կլինի միակողմանի երթևեկելի, սակայն, անվտանգության տեսանկյունից առաջարկվում է օգտվել շրջանցիկ ավտոճանապարհից:
Սույն թվականի հունվարի 12-ին ավտոճանապարհի նշված հատվածում կրկին իրականացվելու են պայթեցման և մաքրման աշխատանքներ:
Մինչ երթևեկության վերականգնումը՝ նշված համայնքներ երթևեկելու համար առաջարկվում է օգտվել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող ճանապարհից (գրունտային):
Աշխատանքների ընթացքի և ավարտի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: