ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակել է տեղեկանք՝ 2015 թվականին ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի վերաբերյալ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 2015 թ-ին ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում գրանցված 58 միջադեպերի հետևանքով մահացել է 76 զինծառայող: Բացի նշվածից՝ գրանցվել են ևս 4 հայ զինծառայողների մահացության դեպքեր, որոնցից 2-ը ՀՀ-ում ռուսական զորքերի զինծառայողներ էին, 1-ը՝ ՀՀ ԶՈՒ զինծառայող, որը, ըստ ՀՀ ՊՆ-ի, մահվան պահին արձակված է եղել պահեստազոր, իսկ 1 զինծառայողի մահվան դեպքը կապված չէ զինվորական գործունեության հետ (Տավուշի մարզի Բերդ քաղաքի զինվորական կոմիսարի սպանությունն է՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող համագյուղացու կողմից): Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի գրանցվել է 45 մահացության դեպք՝ 41 միջադեպի հետեւանքով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: