Լուսավոր Հայաստան Կուսակցության տարածքային ստորաբաժանումների՝ մարզային և համայնքային խորհուրդների ձևավորումը մեկնարկեց Լոռու մարզից։ 2016 թվականի հունվարի 9-ին Վանաձոր քաղաքում գումարվեց Լոռու մարզային խորհրդի ձևավորման Հիմնադիր ժողովը, որին մասնակցել են 40 պատվիրակ Վանաձոր, Սպիտակ Ալավերդի քաղաքներից և Մեծ Այրում, Արջուտ, Գուգարք, Ճոճկան համայնքներից։
Հիմնադիր ժողովն ընտրեց Լոռու մարզային Խորհրդի 13 անդամ և Վերահսկիչ հանձնաժողովի մեկ անդամ։ Լոռու Մարզային Խորհրդի նախագահ ընտրվեց Լուսավոր Հայաստան կուսակցության Խորհրդի անդամ Հայկազ Սիմիկյանը։
Կարդացեք նաև
Լուսավոր Հայաստան Կուսակցությունը շարունակելու է տարածքային ստորաբաժանումների ձևավորումը ՀՀ բոլոր մարզերում։
Լուսավոր Հայաստան կուսակցություն