Ազատության հրապարակում այսօր քննարկում էր կազմակերպվել`տարվա մեկնարկին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ: «Վերջին շրջանում իշխանությունների կողմից ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ ֆիզիկական հալածանքների նոր ալիք է բարձրացել, որը անարձագանք թողնելը վտանգելու է յուրաքանչյուրիս ապագան։ Ոստիկանական հարձակումը Ամանորի գիշերը, Գևորգ Սաֆարյանի կալանավորումը, բռնությունը Սյուզի Գևորգյանի նկատմամբ հետևանք են մեր լռության»,- ասված էր քննարկման հրավերի մեջ: Քննարկման նպատակ էր` որոշվել հնարավոր հակազդեցության ձևերը։ Քննարկմանն, ի դեպ, հազիվ երեք տասնյակ մարդ էր մասնակցում:
Մետ մեկ ժամ տեւած մտքերի փոխանակումից հետո, հանրային քննարկման մասնակիցները որոշեցին ստեղծել խորհուրդ, որն էլ կզբաղվի բոլոր առաջարկների մշակմամբ եւ հետագա ճակատագրով: Խորհրդում կընդգրկվեն բոլոր ցանկացողները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Շատ վատ վերնագիր է ընտրված, ոչ մեկին էլ ընդդեմ չեն և ՀՀ քաղաքացիներ են՝ ոչ թե ակտիվիստներ