Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօրվա դրությամբ գրանցվել է սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպք, որից 219-ը` թոքաբորբ

Հունվար 09,2016 14:33

ՀՀ առողջապահության նախարարությունում արագ արձագանքման խմբի  հերթական խորհրդակցության ժամանակ  կատարվեց համաճարակային իրավիճակի ամենօրյա վերլուծություն:

Հունվարի 9-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպք, որից 219-ը` թոքաբորբ:  Այսօրվա տվյալներով հոսպիտալացված է 85 հղի, որից 20–ի մոտ` թոքաբորբ: Հանրապետության վերակենդանացման բաժանմունքներում այսօրվա տվյալներով  բուժում է  ստանում  83 հիվանդ,  որից 7-ը միացված է  արհեստական շնչառական սարքին: Նրանցից մեկը հղի է:  Ծանր հիվանդների թիվը մնացել է նույնը, ինչը վկայում է այն մասին, որ իրազեկման շնորհիվ հաջողվել է բարձրացնել բնակչության զգոնությունը և ապահովել հիվանդների դիմելիությունը  հնարավորինս վաղ փուլերում:

Նշենք, որ հունվարի 8-ի դրությամբ տոնական օրերի համեմատ Երևանում նվազել է շտապօգնության կանչերի թիվը: 937 կանչից, միայն 180-ն է պայմանավորված եղել սուր շնչառական վարակներով:

ՀՀ առողջապահության նախարարությունը սուր շնչառական վարակներից և դրանց հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով խորհուրդ է տալիս գրիպանման երևույթների արձանագրման դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, հատկապես՝ տարեց անձինք, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններով, հղիները և երեխաները, քանի որ բարդություններ կարող են առաջանալ գրիպի ցանկացած տեսակի և ենթատեսակի դեպքում:

Կրկին հորդորում ենք գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ:

Հիշեցնենք, որ  ՀՀ առողջապահության նախարարության առաջարկով հանգստյան օրերին` հունվարի 9-ին և 10-ին կաշխատեն  Երևանի և ՀՀ մարզերի ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպությունները:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ամփոփելով խորհրդակցությունը`  հանձնարարեց հանրապետությունում կազմակերպել  առաջին հերթին ռիսկային հղիների համայցեր, ինչպես նաև ավելացնել երեխաների տնային այցերի հաճախականությունը: ՀՀ ԱՆ պետական առողջապահական տեսչությանը հանձնարարվեց ուժեղացնել բժշկական կազմակերպություններում սանիտարական նորմերի պահպանման նկատմամբ  վերահսկողությունը:

Իրավիճակը վերահսկելի է, ներկայումս համաճարակի վտանգ չկա, սակայն խորհուրդ է տրվում պահպանել վերը նշված բոլոր կանխարգելիչ միջոցառումները:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031