Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում տարածված սուր շնչառական հիվանդությունների պատճառով մինչև սույն թվականի հունվարի 18-ը դադարեցվել են նաև Գյումրու նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները:
Գյումրու քաղաքապետի կողմից բոլոր ՀՈԱԿ-ներին հանձնարարված է սահմանված կարգով ձևակերպել ձմեռային արձակուրդների երկարաձգումը: Վերը նշվածը փաստում է, որ այդ օրերի համար ծնողներից չեն գանձվի սննդի մասով վարձավճարները, իսկ կոմունալ ծախսերի համար, նախադպրոցական ուսումնական հաստատությունները ծնողների հետ կնքված օրինակելի կանոնադրության 1.9-րդ կետի համաձայն, կկատարվեն համապատասխան վերահաշվարկներ: Այս հարցի առնչությամբ խնդիրներ ունենալու դեպքում ծնողներին խնդրվում է դիմել անձամբ քաղաքապետ Սամվել Բալասանյանին:
Գյումրու քաղաքապետարան