Այս մասին Աբրահամը ասել է ТАСС լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: «Իհարկե, ես գոտիների միավորման մենամարտ կցանկանայի անցկացնել: Հետաքրքիր կլիներ հանդիպել Չուդինովի հետ եւ մենք դա ուզում ենք անել: Նա WBA-ի չեմպիոնն է եւ մեզ հետաքրքիր կլիներ հանդիպել Խիլբերտո Ռամիրեսի հետ մենամարտից հետո: Չուդինովը կհաղթի Ֆելիքս Շտուրմի հետ ռեվանշում: Երկուսն էլ շանս ունեն, սակայն Չուդինովի հնարավորություններն ավելի մեծ են», – ասել է Արթուր Աբրահամը, որի մոտակա մրցակիցը լինելու է Խիլբերտո Ռամիրեսը, Իսկ Ֆյոդոր Չուդինովը դեռ պետք է մենամարտի Ֆելիքս Շտուրմի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը Արթուր Աբրահամի ՖԲ էջի