Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանի տնտեսության զարգացմանը. «Ամերիկայի Ձայն»

Հունվար 09,2016 10:33

2016-ը Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի համար կարեւոր տարի է լինելու, «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում պատմել է գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին: Նրա խոսքով, նախորդ 18 ամիսների ընթացքում Համաշխարհային բանկը հավանություն է տվել շուրջ 250 միլիոն դոլարի նոր ծրագրերի իրականացմանը Հայաստանում, եւ 2016-ն այդ ծրագրերի իրականացման տարի է: Համաշխարհային բանկի ուշադրության կենտրոնում են ծրագրեր, որոնք օգնում են Հայաստանի Հանրապետությանը լավագույնս օգտագործել սեփական տնտեսական ներուժը:

«Յուրաքանչյուր տնտեսության հզորություն հիմնված է առաջին հերթին դրա սեփական պաշարների լավագույն օգտագործման վրա», – նշել է Բեյլին:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարը հատկապես կարեւորել է 2016-ին Հայաստանում նոր հարկային օրենսգրքի ընդունումը, որը կօգնի գործարարներին ավելի պարզ հասկանալ կառավարության հարկային քաղաքականությունը:

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031