Հունվարի 8-ին, ժամը 16.53-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Երիտասարդական փողոցի վագոն-տնակներից մեկում անձը չպարզված քաղաքացու դի կա. վագոն-տնակի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են վագոն-տնակի դուռը. ննջասենյակում՝ մահճակալում հայտնաբերվել է 1966 թ. ծնված Վ. Մ.-ի դին:
ՏԿԱԻՆ