Օրեր առաջ՝2015թ. դեկտեմբերի 25-ին, Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքի Պորտ Ռոյալ համալիրում տեղի է ունեցել «Անի» Մոնտենեգրոյի հայերի միության պաշտոնական բացման արարողությունը:
Միջոցառմանը ներկա են եղել Բուդվայի քաղաքապետ Սրջան Պոպովիչը, Մոնտենեգրոյում ռուսական, ղազախական, հրեական և այլ ազգային
փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ռուսախոս ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:
Միության հիմնադիր Աննա Պետրոսյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել հյուրերին միջոցառմանը ներկա գտնվելու համար, այնուհետ ընթերցել ՀՀ սփյուռքի նախարարության շնորհավորական ուղերձը, ինչպես նաև՝ Իտալիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հայ համայնքների ներկայացուցիչներից ստացված ողջույնի խոսքերն ուղղված «Անի»Մոնտենեգրոյի հայերի միությանը:
Միության նպատակն է համախմբել տեղի հայ համայնքին՝ ի նպաստ Հայաստանի և Մոնտենեգրոյի մշակութային և տնտեսական կապերի, ինչպես նաև Մոնտենեգրոյի և Եվրոպայի այլ հայկական համայնքների միջև համագործակցության հաստատմանն ու ամրապնդմանը:
«Անի» Մոնտենեգրոյի հայերի
միություն