Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը ժամանակավորապես չեղյալ է համարել 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստի մեծարման արարողության ժամանակ «Նախագահական մրցանակի» հանձնումը: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը՝ վկայակոչելով АП-ն:
ՖԻՖԱ-ում նշում են, որ այդ մրցանակն այս տարի չի հանձնվի՝ կապված «կազմակերպության անցումային փուլի հետ» եւ այդ պրակտիկան կվերականգնվի եկող տարվանից: «Նախագահական մրցանակը» առաջին անգամ հանձնվել է 2001 թվականին՝ ՖԻՖԱ-ի արդեն նախկին նախագահ Զեպ Բլատերի նախաձեռնությամբ: Այն հանձնվում է այն անձանց, որոնք նշանակալի ներդրում ունեն համաշխարհային ֆուտբոլի զարգացման գործում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ