Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանր հիվանդների առողջական վիճակը` ուշադրության կենտրոնում

Հունվար 08,2016 19:17

ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցությունից  անմիջապես հետո Արմեն Մուրադյանը  արագ արձագանքման խմբի անդամների հետ համայցեր կատարեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Նաիրի» բժշկական կենտրոններ, «Մուրացան» հիվանդանոցային համալիր  և «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:  

Նախարարին ներկայացվեց տարբեր բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում բուժվող ծանր հիվանդների առողջական վիճակը,  առաջատար մասնագետների հետ քննարկվեց  նրանց բուժման հետագա  ռազմավարությունը:

«Այս պահին կա ութ հիվանդներ, որոնք միացված են արհեստական շնչառության սարքին»,-  նշեց Արմեն Մուրադյանը:  Նա հավաստիացրեց, որ  բժիշկներն անում են ամեն հնարավորը հիվանդների առողջական վիճակը կայունացնելու համար:

Նա տեղեկացրեց, որ արագ արձագանքման խմբի աշխատանքների և  վերլուծության արդյունքների մասին ամեն օր պարբերաբար զեկուցվում է ՀՀ վարչապետին:

Արմեն Մուրադյանը նշեց, որ բոլոր հաստատություններն ապահովված են  անհրաժեշտ  դեղերով և բժշկական պարագաներով: ՀՀ առողջապահության նախարարը ևս մեկ անգամ կոչ արեց բնակչությանը վաղ փուլում  դիմել բժշկի, չսպասել,  որ հիվանդությունը բարդանա և չզբաղվել ինքնաբուժմամբ:

Նախարարի  խոսքով` նախընտրելի է ունենալ հիվանդների մեծ ծավալ, բայց  դիմելիությունը գրանցվի  հիվանդության առավել վաղ փուլերում:

Համայցը եզրափակվեց «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն  և Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ այցելությամբ: Նա զրուցեց հիվանդների հետ,  հետաքրքրվեց նրանց առողջական վիճակով:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031