«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման անդամը սիրիական Ռաքքա քաղաքում սպանել է սեփական մորը այն բանի համար, որ նա համոզում էր որդուն լքել ԻՊ շարքերը: Այդ մասին հաղորդում է ВВС-ն, հղում անելով Բրիտանիայում տեղակայված՝ Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնին:
Ակտիվիստներն ականատեսների պատմություններ են հիշատակում, համաձայն որոնց՝ 20-ամյա գրոհայինը գնդակահարել է 40-ամյա սեփական մորը փոստային բաժանմունքի մոտ, որտեղ եւ կինն աշխատում էր:
Գրոհայինն ասում էր, որ մայրն իրեն համոզում էր լքել ԻՊ շարքերը, քանի ԱՄՆ գլխավորած կոալիցիան չի ոչնչացրել խմբավորումը:
Դրանից հետո երիտասարդը մատնել է մորը խմբավորման տեղական ղեկավարությանը, եւ նա դատապարտվել էր մահվան:
Կարդացեք նաև
Ռաքքան 2014 թվականից գտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման հսկողության ներքո:
Ավելի վաղ սիրիացի իրավապաշտպանները հայտնել էին, որ մեկ եւ կես տարվա ընթացքում, ինչ իսլամիստները խալիֆաթ են հռչակել, նրանց կողմից գրավյալ տարածքներում սպանվել են ավելի քան երկու հազար խաղաղ սիրիացի: Ջիհադականները մահվան դատավճիռներ են արձակել, այդ թվում՝ համասեռականության, կախարդության եւ հավատուրացության համար:
Ֆոտո՝ ВВС