Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակի քեֆի ժամանակ շմոլ գազից թունավորվել են երկու ընտանիքներ

Հունվար 08,2016 17:27

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց «Գյումրի բժշկական կենտրոն»-ի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Նարեկ Կիրակոսյանը, այսօր ժամը 14:30-ին «Գյումրի բժշկական կենտրոն» են ընդունվել շմոլ գազից թունավորված քաղաքացիներ, որոնց մոտ ախտորոշվել է էկզոգեն թունավորում: Նրանք Շիրակի մարզի Բանդիվան գյուղի բնակիչներ են՝ 1991 թ ծնված Լ.Հ., 1996 թ ծնված Է.Մ., 1998 թ ծնված Գ.Մ., 1997 թ ծնված Մ.Մ. եւ 1958 թ ծնված Ց.Զ.: Վերջիններս երկու ընտանիքների ներկայացուցիչներ են, բարեկամներ, որոնք երեկ հավաքվել էին տղաներից մեկի բանակի քեֆին մասնակցելու: Այսօր շարունակել են հավաքը, հավաքվել են մատաղ ուտելու, որը, ցավոք, ավարտվել է թունավորմամբ, նրանցից 3-ը ուշագնաց է եղել: Թունավորվել է նաեւ ապագա զինվորականը, որին վաղը ճանապարհելու են բանակ:

Ըստ Նարեկ Կիրակոսյանի, հինգ քաղաքացիներին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն: Տուժածների առողջական վիճակը համարվում է կայուն: Բուժօգնությունը կազմակերպվել է ամբուլատոր պայմաններում, քանի որ ստացիոնար բուժօգնության անհրաժեշտություն չի պահանջվել: հիվ

Թունավորվողների մեջ են եղել նաեւ 5 երեխաներ, որոնց տեղափոխել են Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց: Բժիշկ Աշիկ Դալիբալդյանն Aravot.am-ին փոխանցեց, որ երեխաները 2,5-7 տարեկան են, նրանց ցուցաբերվել է ամբուլատոր բուժօգնություն, վիճակը բավարար է, պատրաստվում են արդեն տուն ուղարկել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031