Լեհաստանում ս.թ. մարտի 30-ին կկայանա լեհ լրագրողներ Անջեյ Բժեզեցկու եւ Մալգոժատա Նոչունի՝ Հայաստանի մասին նոր գրքի շնորհանդեսը: Գրքում՝ մեր երկիրը բազմիցս այցելած լրագրողները կիսվում են իրենց տպավորություններով եւ խոհերով:
«Հայաստան: Մահվան քարավան» գրքի մասին տեղեկատվությունը զետեղված է կատալոգում:
Ծանուցման մեջ ասված է. «Հայաստան: Երբեմնի հզոր կայսրություն, տարածված Կասպից ծովից մինչեւ Միջերկրական, ներկայումս՝ փոքրիկ եւ աղքատ երկիր Հարավային Կովկասում: Աշխարհի առաջին քրիստոնյա երկիր, որտեղ մարդիկ իրենց համարում են Աստծո ընտրյալ ազգ: Հենց այստեղ, Արարատի գագաթին, բնակություն հաստատեց Նոյն իր տապանով, եւ այստեղ է սկսվել աշխարհը: Սակայն, եթե Աստված իրոք ընտրեց հայերին, ապա նրանց հետ վարվեց այնպես, ինչպես բիբլիական Հոբի հետ: Մեծ փոքրիկ ժողովուրդն անցնում է դարերով, ինչպես քարավանն անապատով: Նա քայլում է վախով եւ արյան մեջ, Հայաստանի պատմության վերջին տասնամյակները լի են բռնություններով եւ ցավով: Հիշողությունները զտումների, պատերազմների, հետապնդումների, քարավանների մասին, հիշողություննեը մահվան եւ ավերածությունների մասին թաքնված են պատմության յուրաքանչյուր շրջադարձում»: