Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գրիպով և սուր շնչառական վարակներով հանրապետությունում հիվանդանոց է հոսպիտալացվել 568 հիվանդ

Հունվար 08,2016 15:26

«Հունվարի 8-ի դրությամբ գրիպով և սուր շնչառական վարակներով հանրապետությունում հիվանդանոց է հոսպիտալացվել 568 հիվանդ, որից 461-ը` 0-18 տարեկան, 150-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ»,-նշվեց ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված արագ և օպերատիվ արձագանքման աշխատանքային խմբի այսօր կայացած խորհրդակցության ժամանակ։

Արմեն Մուրադյանը մանրամասն հետաքրքրվեց հիվանդանոցներում բուժվողների, հատկապես` թոքաբորբով հիվանդների վիճակով, իրականացվող բուժումների ընթացքով, ինչպես նաև զորամասերում առկա իրավիճակով և զինծառայողների առողջությամբ: Զեկուցվեց, որ զորամասերում բարվոք վիճակ է։ Հանձնարարվեց շարունակել սերտ համագործակցությունը ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության և հանրապետական զինկոմիսարիատի հետ` տարբեր վարակիչ հիվանդություններով կամ ջերմող զինակոչիկների մուտքը զորամաս կանխելու նպատակով։

Նախարարին տեղեկացվեց, որ այսօրվանից Երևանի պոլիկլինիկաներն անցել են բնականոն աշխատանքի։ Շաբաթ և կիրակի օրերին առաջնային օղակը կաշխատի ժամը 10-17-ը։

Արմեն Մուրադյանը հանձնարարեց մարզերի հետ համագործակցության արդյունքում ապահովել, որպեսզի առաջիկա հանգստյան օրերին աշխատեն նաև մարզային պոլիկլինիկաները։

«ՀՀ վարչապետի հանձնարարությամբ մենք աշխատանքները տանում ենք երկու ուղղությամբ` կանխարգելիչ և բուժական»,-նշեց նախարարը` կարևորելով հիվանդության վաղ հայտնաբերումը և մասնագիտական բուժումը։

Համաճարակային իրավիճակի վերլուծության արդյունքում հանձնարարականներ տրվեցին բուժական գործն արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։

ՀՀ կառավարությունում համաճարակային վիճակի վերաբերյալ հրավիրված խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից տրված հանձնարարությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շարունակում է համայցերը տարբեր բժշկական կազմակերպություններ` ծանր հիվանդների բուժումը տեղում կազմակերպելու և վերահսկելու նպատակով: Խորհրդակցությունից անմիջապես հետո նա գլխավոր և առաջատար մասնագետների հետ այցելեց տարբեր բուժհաստատություններ` հիվանդների բուժման ընթացքը տեղում քննարկելու նպատակով։

Վերլուծության արդյունքների հիման վրա մշակվում են կանխարգելիչ և կազմակերպական լայնածավալ աշխատանքներ:

Նշենք, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ որպես կանխարգելիչ գործողություն երեկ ՀՀ առողջապահության նախարարը հանդես է եկել դպրոցների և մանկական նախադպրոցական հաստատությունների ձմեռային արձակուրդները մինչև հունվարի 18-ը երկարաձգելու առաջարկով` համաճարակաբանական իրավիճակի բարդություններից խուսափելու և վարակների հետագա տարածվածությունը կանխելու նպատակով:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031