Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կարող է 2016թ ապրիլին այցելել Հայաստան, կապված Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի հետ: Այդ մասին հայտնում է World Religion News պարբերականը պոնտիֆիկոսի՝ ընթացիկ տարվա ընթացքում կատարելիք այցերի ժամանակացույցին նվիրված հրապարակման մեջ:
Հաղորդվում է, որ Պապ Ֆրանցիսկոսը մեծ ցանկություն ունի այցելելու Հայաստան, սակայն, պարբերականը մեջբերում է նրա հետեւյալ խոսքերը. «Ես արդեն ծեր եմ, եւ այդպիսի ճանապարհորդություններն ինձ համար ծանր են»: Նշվում է, որ այցն այսպիսով բացարձակապես հաստատված համարել պետք չէ: Հաստատված են Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդի այցերը Մեքսիկա եւ Լեհաստան:
Ֆոտո՝ World Religion News