Այսօր՝ հունվարի 8-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածի բնակիչ, 55-ամյա Դավիթ Մամաջանյանի դին:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ ինքնասպան եղած տղամարդը 2015 թվականի դեկտեմբերի 28-ին Սարի թաղում խոշոր հրդեհի հետևանքով 3 մահացածների եղբայրն էր:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում