Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան վերադառնում է եվրաինտեգրման ուղի (Տեսանյութ). «Ամերիկայի ձայն»

Հունվար 08,2016 13:07

Թուրքիայի համար զարգացման առաջնահերթություն պետք է լինի Եվրամիության մեջ ինտեգրումը, Վաշինգտոնում հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը: Խոսելով ԱՄՆ-ի մայրաքաղաքում անցած գիտական համաժողովին, թուրք պաշտոնյան հայտարարել է, որ Թուրքիայի կողմից վերջին տասնամյակում արձանագրված զարգացումը հնարավոր եղավ իրականացնել շնորհիվ Եվրամիության անդամակցության գործընթացի:

«Մենք շնորհակալ ենք այդ գործընթացի համար եւ կարծում ենք, որ այն անհրաժեշտ է վերակենդանացնել, քանի որ այն միակ ճանապարհն է օրենքի գերիշխանության, ժողովրդավարության եւ ամուր պետականության կառուցման համար», – հայտնել է Շիմշեքը:

Վերլուծաբանների կարծիքով, վերջին տարիներին Թուրքիան զգալիորեն շեղվել էր նախկինում դեպի Եվրամիություն բռնած իր ուղուց` վտանգելով երկրի ներսում ժողովրդավարությունն ու կայունությունը:

Նախկինում Թուրքիայի վարչապետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Էթյեն Մահչուփյանը կարծում է, որ Թուրքիայի կառավարությանն անհրաժեշտ է հասկանալի լինել իր երկրի քաղաքացիների համար: Մահչուփյանը հրաժարական էր տվել վարչապետի խորհրդականի պաշտոնից 2015-ի ապրիլին, այն բանից հետո, երբ հայտարարել էր, որ 1915 թվականի հայերի կոտորածը ցեղասպանություն էր:

«Մարդիկ ակնկալում են, որ կառավարությունը երկու ոտքի վրա կքայլի, որի մեկ ոտքն ահաբեկչության դեմ պայքարն է, իսկ մյուսը՝ բնակչության համար դրական քայլերը», – նշում է Մահչուփյանը:

 

Թուրքիայի փոխվարչապետը նշում է, որ Թուրքիան մտադիր է կատարել Եվրամիության բոլոր պահանջները` անկախ վերջնական արդյունքից:

«Եթե մենք կատարենք բոլոր պարտավորությունները եւ չդառնանք ԵՄ անդամ, այլ դառնանք Նորվեգիայի կամ Շվեյցարիայի նման, ապա միեւնույն է՝ բոլորս շահում ենք», – նշել է Մեհմեթ Շիմշեքը:

Գաղթականների ճգնաժամի հետեւանքով սկսված իրադարձությունների արդյունքում, Եվրամիության երկրների եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կրկին սերտացան, ինչը կարող է ճանապարհ հարթել դեպի Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության ուղի: Վերլուծաբանների կարծիքով, Թուրքիայի բոլոր հարեւանները, այդ թվում եւ Հայաստանը զգալիորեն կշահեն` սահմանակցելով կայուն եւ զարգացած ԵՄ անդամ Թուրքիայի հետ:

Արման ԹԱՐՋԻՄԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031