Ամանորյա տոների ընթացքում հիմնականում պահպանվել է շփման գծում հաստատված հարաբերական անդորրը:
Հունվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 4500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջևդրված մարտական խնդիրը:
Կարդացեք նաև
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն