Հունվարի 7-ին, ժամը 17.49-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Փեփոյի ձոր» կոչվող տարածքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հետևի անվադողերով կախվել ձորակը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները Կ. Բ.-ին պատկանող «Toyota Land Cruiser Prado» մակնիշի 17ՏՏ300 պ/հ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարություն