Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյունածածկ զինվորը. Մի լուսանկարի պատմություն

Հունվար 07,2016 21:16

Արկադի Տեր Թադեւոսյանը (Կոմանդոս) իր պաշտոնական էջում տարածել է Գեւորգ Առաքելյանի հետեւյալ գրառումը. «Ընկերներ տպավորվող հայեր եւ սրտացավ հայուհիներ: Տվյալ լուսանկարը՝ հարակից պաթետիկ տեքստով, հայկական բանակին որեւէ առնչություն չի ունեցել եւ չունի: Մեր զինվորը ծառայությունը չի անցկացնում ձյունե «ծածկոցով», եւ դադարեցրեք տարածել քնած սառցակալած օտար զինվորի ֆուֆլո նկարը «Աստված պահապան կամ տարվա նկար» տեքստով՝ դույլերով արտասուք թափելով եւ նոր կտակարանից մեջբերումներ անելով: Այս լուսանկարը Ռուսաստանի դաշնության գլխավոր հետախուզական վարչության վերապրման կուրսից է: Ահա եւ լուսանկարի բնօրինակը https://o001oo.ru/index.php…»:

Ուշագրավ է, որ նույն լուսանկարն օգտագործել են նաեւ քրդերը՝ մակագրելով, թե ահա թե ինչ պայմաններում են իրենք պայքարում Իսլամական պետություն կազմակերպության դեմ:

Բացի այդ՝ 2010 թվականի նույն լուսանկարը փորձել են օգտագործել նաեւ ռուս-ուկրաինական քարոզչական պատերազմների ժամանակ՝ այդ զինվորներին ներկայացնելով իբրեւ ուկրաինացիների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Tiko says:

    Արա ինչ տանձի ռուս -ուկրաինական պատերազմ 2010 թվականին????Մինչև ինտերնետ գցելը նաեք էլի ինչեք գրում

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031