Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրվել է բոտուլիզմի դեպք`5 տուժածով

Հունվար 07,2016 20:30

Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 5 տուժածով:

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ սննդային այդ թունավորման պատճառ է հանդիսացել սննդում տնային պայմաններում պատրաստված շուշանի և բամիայի պահածոների օգտագործման հետևանքով:

Ուտելուց 1 օր անց պահածոներն օգտագործած 9 անձից 5-ի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ կլինիկական ախտանշաններ՝ սրտխառնոց, մշուշոտ տեսողություն, երկտեսություն, կոպի իջեցում, ձայնի խռպոտություն, կլման ակտի խանգարում:

2016թ. հունվարի 3-ին հիվանդները դիմել են Հրազդանի ԲԿ, որտեղից բոտուլիզմ ախտորոշմամբ ուղեգրվել են Երևան, ընդ որում` 2 հիվանդ հոսպիտալացվել է Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, 3-ը` «Արմենիա» բժշկական կենտրոն: Հիվանդներին անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային շիճուկ:

Ներկայումս հիվանդների բուժումը շարունակվում է:

       Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է.

• Խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,

• Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,

• Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի:

 ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031