ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա, Լեռնահովիտ-Գեղհովիտ, Մադինա-Լեռնահովիտ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Մարտունի-Սևան ավտոճանապարհները:
Գորիս-Սիսիան, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղից դեպի «Զանգեր» տանող ճանապարհահատվածը և Տիգրանաշենի ոլորաններին առկա է մերկասառույց:
Կարդացեք նաև
Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Շիրակի մարզի Ամասիա քաղաքներում կան տեղումներ: Ապարան-Քուչակ ավտոճանապարհին և Արագածոտնի մարզի Արագած գյուղում ձնաբուք է:
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, բաց՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառաման դեպքում:
ՏԿԱԻՆ