Դիլիջան քաղաքի բնակիչ, 1979թ.ծնված Դերենիկ Թուխիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ֆինանսական մասի պետ-գանձապետ, պաշտոնական դիրքն օգտագործելով՝ կատարել է զգալի չափով յուրացում, 2015թ. սեպտեմբերին զորամասում անցկացված օպերատիվ-մարտավարական զորավարժությանը մասնակցած անձնակազմի՝ իրեն վստահված դրամական բավարարումից 56 հազար դրամը հափշտակել է եւ օգտագործել իր անձնական կարիքների համար: Դ. Թուխիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով»):
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Դ. Թուխիկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կմեկնարկի հունվարի 13-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ