Սերժ Սարգսյանի վարչակազմը, սպառելով հանրային լայն շրջաններում վստահության որևէ պաշար, հանրային գիտակցությունը խեղաթյուրելու նպատակով աճպարարության որևէ այլ հնարավորություն, յուրաքանչյուր ազատ և քննադատական կարծիք ունեցող անձի սկսել է թիրախավորել՝ փորձելով ձևավորել վախի մթնոլորտ և ուժով ենթարկեցնել հանրությանը:
Խստորեն դատապարտում ենք ՀՀԿ-ական իշխանության հակաիրավական և հակամարդկային գործելաոճը և պահանջում անհապաղ տեղափոխվել իրավական դաշտ՝ որպես Եվրոպայի Խորհրդի անդամ պետություն:
Պահանջում ենք՝ անհապաղ դադարեցնել քրեական հետապնդումները Գևորգ Սաֆարյանի նկատմամբ, և նրան ազատ արձակել, բացահայտել և պատասխանատվության ենթարկել մյուս քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնություն կիրառած և սպառնալիքներ հնչեցրած անձանց:
Ներկայացված պահանջները չկատարելու դեպքում քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ հետագա բռնությունների և ապօրինությունների ողջ պատասխանատվությունը կշարունակի կրել Սերժ Սարգսյանի վարչակազմը, իսկ նման իրավիճակի շարունակումը կհանգեցնի անկայունության, որի ողջ պատասխանատվությունը վերստին կկրի անձամբ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ական վարչակազմը:
Կարդացեք նաև
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ