Ոստիկանության Կենտրոնի վարչության մոտ մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել՝ ի պաշտպանություն «Նոր Հայաստանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի եւ աջակից Սյուզի Գեւորգյանի:
Նրանք պահանջում էին, որպեսզի ոստիկանությունը բացահայտի Սյուզի Գեւորգյանի նկատմամբ իրականացված բռնությունը, ինչպես նաեւ անհիմն էին համարում Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշումը:
Ակցիայի մասնակիցներին մոտեցել են Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Ի պատասխան ակցիայի մասնակիցների հայտարարությունների՝ վերջինս ասել է, որ անհիմն են այն պնդումները, որ ոստիկանությունը չի ցանկանում բացահայտել Սյուզի Գեւորգյանի նկատմամբ իրականացված բռնությունը, իսկ Գեւորգ Սաֆարյանի կալանավորման որոշման հետ կապված ասել է, որ իրավասու չէ մեկնաբանելու այլ կառույցի որոշումները:
Կարդացեք նաև
Աշոտ Ահարոնյանը ակցիայի մասնակիցներին ասել է, որ Սյուզի Գեւորգյանի նկատմամբ իրականացված բռնության գործով կա հարուցված քրգործ եւ քննություն է ընթանում: Գործի քննությամբ զբաղվում է քննչական կոմիտեն:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «armtimes.com»-ի կայքում