Լրահոս
Օրվա լրահոսը

Coca-Cola-ն պաշտոնապես ներողություն խնդրեց Ուկրաինայից Ղրիմի քարտեզի համար. Deutsche Welle

Հունվար 07,2016 16:49

Coca-Cola ընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել սոցիալական ցանցերում հրապարակած քարտեզի համար, որտեղ Ղրիմն ընդգրկված է Ռուսաստանի կազմում: Coca-Cola-ի ավագ փոխնախագահ Քլայդ Թագլի անունից ներողության խնդրանքով նամակը հրապարակվել է այսօր հունվարի 7-ին ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատան կայքում: Փաստաթուղթը հասցեագրված է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Վալերի Չալիին, հաղորդում է Deutsche Welleն:

Նամակում ասվում է, որ քարտեզը պատրաստված է կողմնակի գործակալության կողմից առանց Coca-Cola ընկերության հետ համաձայնեցնելու եւ իմացության: Ուկրաինական շուկան կարեւոր է ընկերության համար ու նա կշարունակի այնտեղ ակտիվ աշխատել, ընդգծված է փաստաթղթում: Այնտեղ նշված է նաեւ, որ Coca-Cola-ն զբաղվում է երկրում բազմաթիվ սոցիալական նախագծերով:

Ավելի վաղ, «ВКонтакте» սոցցանցում սուրբծննդյան գովազդային ակցիայի ժամանակ, Coca-Cola-ի ռուսական ներկայացուցչությունը տեղադրել էր ոճականացված քարտեզ, որտեղ Ռուսաստանը պատկերված է առանց Ղրիմի: Բազմաթիվ բողոքներից հետո Ղրիմն ընդգրկվեց քարտեզում, իսկ ընկերությունը ներողություն հայցեց: Ուկրաինայի դեսպանությունը նշեց, որ Coca-Cola-ի գործողությունները հակասում են ԱՄՆ պաշտոնական դիրքորոշմանն, ըստ որի՝ Ղրիմը համարվում է Ուկրաինայի օկուպացված տարածք: Նաեւ քարտեզի հետ կապված միջադեպի պատճառով Գերագույն Ռադայի մի շարք պատգամավորներ կոչ արեցին բոյկոտել ընկերության արտադրանքը:

Ավելի ուշ Coca-Cola-ն ներողություն խնդրեց միջադեպի համար, իսկ գրառումը քարտեզի հետ միասին հանվեց: «Մենք ոչ մի քաղաքական շարժումների եւ կուսակցությունների չենք սատարում: Մեր խնդիրը՝բարձրորակ ըմպելիքների արտադրությունն է», – ասված էր ընկերության հայտարարության մեջ: Coca-Cola-ում նաեւ հավելեցին, որ կորպորացիան աշխատում է «հանուն խաղաղության» եւ պահպանում իրավունքի նորմերը:

Ֆոտո՝ Deutsche Welle

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031