Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհաշինական ընկերությունները շարունակում են աշխատել շուրջօրյա  արտակարգ ռեժիմով 

Հունվար 07,2016 15:51

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների
անցանելիությունն ապահովելու համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
ենթակայության 35 ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները
հանրապետության տասը մարզերում շարունակում են աշխատել շուրջօրյա արտակարգ
ռեժիմով:

Գործի են դրվել համապատասխան բոլոր մեքենա-մեխանիզմները, ամբողջ
բանվորական աշխատուժը: Չնայած եղանակային դժվարություններին,
ճանապարհաշինարարներն արել են հնարավորինը, որպեսզի ավտոճանապարհները լինեն
երթևեկելի: Ճանապարհի երթևեկելի հատվածների անցանելիությունը ապահովելուց
հետո ճանշինների աշխատակիցներն իրականացրել են նաև կողնակների մաքրման և
ճանապարհների երթևեկելի մասերի լայնացման աշխատանքներ:

Հունվարի 7-ի դրությամբ հանրապետությունում միջպետական և հանրապետական
նշանակության ավտոճանապարհները հիմնականում բաց և երթևեկելի են։
Սաստիկ բքի և ուժեղ մառախուղի պատճառով շարունակում են փակ մնալ միայն
Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։
Հիշեցնենք, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում գործում է
շուրջօրյա թեժ գիծ՝ 010)56-25-33 հեռախոսահամարով, որով քաղաքացիները կարող
են լրացուցիչ տեղեկություն ստանալ տվյալ պահին միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության վերաբերյալ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության 
լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031