Արքայական ակումբն այս ամռանը կվաճառի հիմնական կազմի մինչեւ ինը ֆուտբոլիստի, այդ թվում՝ աստղեր Կրիշտիանու Ռոնալդուին, Սերխիո Ռամոսին եւ Լուկա Մոդրիչին, տեղեկացնում է Football Espana-ն վկայակոչելով գործակալ Ֆրանսուա Գալյարդոին:
Ռոնալդուի հեռանալը պլանավորած է եղել դեռ դեկտեմբերին, իսկ Ռամոսի նոր «աշխատավայր» կարող է լինել Մանչեսթերի ակումբներից մեկը, եթե վճարի 60-80 միլիոն եվրո:
Ակումբի «մաքրումը» նախագահ Ֆլորենտինո Պերեսի նախաձեռնությունն է, որը մտադիր է ազատվել նաեւ Ալվարո Արբեոլայից եւ Լուկաս Վասկեսից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ