Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներ, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 6-ին, ժամը 13.10-ին, գողություն կատարելու կասկածանքով, տնից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արամայիս Բ.-ին, ով բացատրություն տվել է, որ հունվարի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի հրապարակից գողացել է արհեստական 3 եղնիկ:
Գողոնը հանձնվել է ի պահ Ալավերդու քաղաքապետարանին:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն