Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Բրիդլավը՝ Եվրոպայում ԱՄՆ ուժերի եւ Ղարաբաղում ՌԴ գործողությունների մասին. Ամերիկայի Ձայն

Հունվար 07,2016 12:24

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը կոչ է արել լրացուցիչ ամերիկյան ուժեր ուղարկել Եվրոպա եւ բարձրացնել նրանց պատրաստության մակարդակը, «որպեսզի նրանք օժտված լինեն առաջատար հնարավորություններով՝ ՆԱՏՕ-ի պայմանագրի ՆԱՏՕ-ի Պայմանագրի 5-րդ Հոդվածն իրականացնեելու համար» Ռուսաստանի ակտիվացման պայմաններոում. Այդ մասին հայտնում է Ամերիկայի Ձայնը:

«Եթե դիտարկենք Ռուսաստանի գործողությունները սկսած 2008 թվականից՝ Վրաստանում, Լեռնային Ղարաբաղում, Ղրիմում, Դոնբասում, իսկ այժմ՝ նաեւ Սիրիայում, ապա կտեսնենք, որ մեծամասնությունը Ռուսաստանին կոչում է ռեւանշիստական, որը վերադարձել է ռազմական ուժի կիրառմանը, որպես ազգային հզորության գործիքի՝ իր նպատակներին հասնելու համար», – հայտնեց գեներալը Գերմանիայում լրագրողների հետ զրույցում:

Դա նշանակում է, որ անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի օպերացիաներում, հավելեց նա, նշելով, որ վերջին քսան տարիների ընթացքում ԱՄՆ-ն իր ռազմական որոշոումներում ղեկավարվել են Ռուսաստանին իրենց գորընկերը դարձնելու փորձերով:

Բրիդլավը հանդես եկավ Եվրոպա լրացուցիչ ռեսուրսներ եւ ռազմական կոնտինգենտ ուղարկելու օգտին, եւ դա արդեն սկսում է տեղի ունենալ:

Այսպես, օրինակ, Իսպանիա է ժամանել չորրորդ էսկադրոնային ականակիրը, իսկ ԱՄՆ Ցամաքային զորքերը Եվրոպայում ռոտացիոն սկզբունքով ապահովում են մեկ բրիգադի չափով ստորաբաժանման ներկայություն, ասաց նա:

Սակայն, դա շատ պարզունակ կլիներ, եթե միայն քանակապես մեծացվեր ներկայությունը, նշեց Բրիդլավը: 13 տարվա ընթացքում ԱՄՆ ԵՎրոպական հրամանատարությունը կենտրոնացած է եղել Աֆղանստանում գրոհայինների դեմ պայքարին միացած այլ երկրների ուսուցման վրա:

«Այն օրերից, երբ մենք իրականացնում էինք իրաքյան առաջին կամ երկրորդ, կամ Աֆղանստանի առաջին օրերի մասշտաբի ռազմաօդային արշավներ, արդեն բավականին ժամանակ է անցել, – ասաց Բրիդլավը: – Մենք պետք է վերադառնանք այդ առաջավոր ունակությունների յուրացմանը, որպեսզի այդ պայքարի համար բավարար խորությամբ նստարան ունենանք».

«Մենք որոշեցինք, որ մեզ պետք է բարձրացնել պատրաստության մակարդակը, որպեսզի օժտվենք 5-րդ Հոդվածն իրականացնելու առաջատար հնարավորություններով», – պարզաբանեց Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարը:

Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ Հոդվածում ասված է, որ ՆԱՏՕ-ի անդամներից որեւէ մեկի վրա հարձակումը դիտարկվելու է որպես հարձակում բոլոր դաշնակիցների վրա:

Ռուսաստանի գործողություններն արդարացնում են այդ որոշումն, ասաց գեներալը. «Այժմ յուրաքանչյուր զինվոր, նավաստի, օդաչու կամ ծովային հետեւակային, ով կանցնի Եվրոպական հրամանատարության տրամադրության ներքո, կենտրոնացած կլինի այդ՝ կինետիկ մարտական պատրաստականության առաջատար մակարդակի վերականգնման վրա», – հավելեց նա:

Բրիդլավի խոսքերով, նա չի կարող ասել, թե ինչ է մտադիր անելու Ռուսաստանի նախագահ Պուտինն իր արդիականացված եւ վերապատրաստված զինված ուժերով:

«Շատերը հարցնում են ինձ. “Ինչի՞ մասին է մտածում Պուտինը”: Կամ. “Ինչպե՞ս եք կարծում, ինչի՞ մասին է նա մտածում”: Ես վստահ չե՛մ, որ գիտեմ, թե ինչի մասին է նա մտածում, բայց ես տեսնում եմ, թե ինչ է նա անո՛ւմ, եւ դրանից էլ հետեւություն եմ անում, թե մե՛նք ինչի մասին պետք է մտածենք», – ասաց նա:

Ֆոտո՝ «Ազատություն» ռադիոկայանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031