Լրահոս
Օրվա լրահոսը

Brent – $32,8. նավթի գինը՝ նվազագույն 2004 թվականից, չինական բորսաներում՝ փլուզում, ռուբլին՝ 75/$1

Հունվար 07,2016 11:35

Այսօր հունվարի 7-ին համաշխարհային առեւտրային հարթակներում նավթի գինը կտրուկ անկում է արձանագրել: Հյուսիսային ծովում արդյունահանվող Brent մակնիշի նավթը կորցրել է իր գնի ավելի քան 4% եւ վաճառվում է հրապարակման պահին մեկ բարելի դիմաց $32,85, տեխասյան WTI մակնիշի թեթեւ նավթը՝ $32,62: Սա նվազագույն գնային մակարդակն է, սկսած 2004թ:

ВВС-ն նշում է, որ անկումը տեղի է ունենում չինական ֆոնդային շուկայի փլուզման ֆոնին:

Այսօր ինդեքսների 5-տոկոսանոց անկումից հետո Չինաստանի իշխանությունները ստիպված էին 15 րոպեով դադարեցնել երկրի առանցքային ֆինանսական շուկաների աշխատանքը: Աշխատանքի վերսկսումից հետո անկումը շարունակվեց, եւ իշխանոությունները ստիպված էին կասեցնել Շանհայի եւ Շենչժանի բորսաների աշխատանքն արդեն մինչեւ օրվա վերջ:

Շաբաթվա սկզբից չինական շուկայում սա արդեն երկրորդ կասեցումն է: Shanghai Composite ինդեքսը 2016-ի սկզբից արձանագրել է 12-տոկոսանոց անկում:

Յուանի կուրսը հայտնվեց վերջին հինգ տարվա նվազագույն մակարդակի վրա՝ 6,5 յուան մեկ դոլարի դիմաց:

Չինական ֆոնդային շուկային հետեւեց փլուզումը համաշխարհային ֆինանսական հարթակներում: Չորեքշաբթի անկում դրսեւորեցին ամերիկյան եւ եվրոպական ինդեքսները:

Ռուսական ռուբլին, որը սերտորեն կապված է նավթի գների հետ, նույնպես էժանացավ. դոլարի կուրսը գերազանցեց 75 ռուբլին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031