Լրահոս
Օրվա լրահոսը

Նավթի գները է′լ ավելի են ընկել իրանա-սաուդյան հակամարտության արդյունքում. «Ամերիկայի Ձայն»

Հունվար 07,2016 12:03

Նավթի գները չորեքշաբթի օրը չորս տոկոսով անկում են ապրել` հօդս ցնդեցնելով այն հույսերը, թե հակամարտության սրացումը Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև կհանգեցնի նավթի գների աճին:

Սաուդյան Արաբիայում շիա կրոնավորի մահապատժի փաստն առաջ բերեց քաղաքական ու դիվանագիտական այն թաքնված հակամարտությունը, որը առկա էր Սաուդյան Արաբիայի ղեկավարած սուննի երկրների խմբավորման ու Իրանի միջև, ինչը գրեթե անհնար դարձրեց Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԵԿ-ի անդամների փոխադարձ համաձայնությամբ նավթի արտադրության կրճատումը ու այդպիսով նավթի գների բարձրացումը:

Մինչդեռ Չինաստանի ու Հնդկաստանի դանդաղող տնտեսական աճը է՛լ ավելի է սնում այն մտավախությունները, որ հում նավթի պահանջարկի անկումը և մեծ առաջարկը բերելու է նավթի գների է՛լ ավելի մեծ անկման: Այն մեծապես Պարսից ծոցի արաբական երկրների, Վենեսուելայի, Ռուսաստանի և այլ երկրների կողմից նավթի գերարտադրության, ինչպես նաև Իրանի նկատմամբ պատժամիջոցների ու ԱՄՆ-ից նավթի արտահանման արգելքի վերացման արդյունք է:

Տիգրան Մարտիրոսյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031